ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ
ԲԱՐԻ ԳԱԼՈՒՍՏ ԵՐԵՎԱՆ


Երևանը Հայկական բարձրավանդակում գտնվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: 2025թ տոնվում է Երևանի 2807 ամյակը: Այն հաշվարկվում է Էրեբունու հիմնադրման ժամանակահատվածից: ԱՐԻՆ ԲԵՐԴԻ կամ ԷՐԵԲՈՒՆՈՒ 1950 թվականին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվեց սեպագիր արձանագրություն: Գրված է.
_ Ես՝ Մենուայի որդի Արգիշտի առաջինս, հիմնեցի այս քաղաքը և անունը դրեցի Էրեբունի:
Երևանի սրտում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 1924 թվականից մինչ օրս ընթացող պեղումներն ապացուցում են, որ տարածքում եղել է քաղաքային բնակավայր դեռևս մ.թ.ա 4-րդ հազարամյակում: Այն կառուցվել է Հրազդան գետի ափին: Քաղաքային կյանքի մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված կանացի զարդերը, տները, կահ-կարասին և այլն: Խոշոր մշակութային կենտրոնն իր այդ ժամանակահատվածի համար ունեցել է համաշխարհային նշանակություն և անվանվել է ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ:
Այսպիսով կարող ենք պնդել, որ Երևանը ոչ թե հիմնադրվել է մ.թ.ա 782 թվականին, այլ Երևանում քաղաքային կյանքն սկսվել է շատ ավելի վաղ՝ մ.թ.ա IV հազարամյակում:
Չնայած այդքան հին լինելուն (Շենգավիթ, Թեշիբանի ամրոց, Էրեբունի կան Արին բերդ) Երևանն ապրում է 21–րդ դարի շնչով: Այստեղ զարգանում է գիտությունն ու արվեստը: Հին Երևանում վեր են խոյանում նորակերտ շենքերն ու զվարճանքի վայրերը: Աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից է Երևանը, որտեղ մարդիկ կարող են իրենց ծարավը հագեցնել փողոցներում տեղադրված բազմաքանդակ ցայտաղբյուրներից: Այստեղ քաղցրահամ է ջուրը մարդկանց սրտերի պես:
Արարատ լեռան անունը առաջին անգամ գրավոր աղբյուրներում հիշատակվել է մ. թ. ա. 7-րդ դարում (Աստվածաշունչ, Գիրք ծննդոց) և հետագայում ենթարկվել զանազան ստուգաբանությունների՝ Արայի լեռ, Արայի արատ, Հուրարտա, Հարա–հարա (Լերինք լերանց), Արիա–վարդա (Արեաց երկիր) և այլն։ Հնագույն աղբյուրներում հիշատակվում է որպես թագավորության, նահանգի, զորագնդի, գավառի, լեռան անուն։ Օտար մատենագիրները կոչել են «Արարատի լեռներ»,
«Արարատյան աշխարհի լեռներ», «Հայոց լեռներ»։
Ամերիկյան քրիստոնեական միսսիոներ Հարիսոն Գրեյ Օտիս Դուայթը 1856-ին գրում է, որ «Եվրոպայում հիմնականում կարծում են», թե Նոյյան տապանը նստել է Արարատ լեռան վրա։ Բրիտանացի պատմաբան և քաղաքագետ Ջեյմս Բրայսը, ընդունելով, որ Աստվածաշնչի հատվածը որ տապանը նստել է «մի լեռան վրա, որը գտնվում էր եբրայերենով Արարատ անվամբ հայտնի տարածքում կամ Հայաստանում», իր 1878 թվականի հոդվածում գրում է «միևնույն ժամանակ մեր լեռը Հայաստանի մյուս գագաթներից այնքան ավելի բարձր է և տեսանելի և ավելի աստվածային, որ ինչ-որ մեկը դժվար կասկածի, որ Աստվածաշնչի գրողը իր մտքին այլ լեռ է ունեցել»
Մովսես Խորենացու «Հայոց պատմություն» գրքի մեջ, Խորենացին Մասիս անվանումը կապում է Հայկ նահապետի ծոռ՝ Ամասիա թագավորի անվան հետ, որը լեռն անվանել է իր անունով:
Բազմաթիվ աշխատություններ են գրվել Արարատ լեռան անվան ծագուբնաբանության, Նոյի Արարատ լեռան վրա իջնելու մասին: Ակադեմիական քննարկումները բազմազան են: Հոգու քննարկումը մեկն է՝ Արարատը հայերի խորհրդանիշն է:
Արարատի մարզում են տեղակայված Հայաստանի երկու մայրաքաղաքները: Դվին_ հիմնադրվել է Քրիստափոր Արշակունու կողմից մ.թ. 4-րդ դարի սկզբին՝ մոտ 335թ:Եղել է միջնադարի խոշորագույն քաղաքներից մեկը, ունեցել է ավելի քան 100000 բնակչություն:
Երևանը Հայկական բարձրավանդակում գտնվող Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքն է: 2025թ տոնվում է Երևանի 2807 ամյակը: Այն հաշվարկվում է Էրեբունու հիմնադրման ժամանակահատվածից: ԱՐԻՆ ԲԵՐԴԻ կամ ԷՐԵԲՈՒՆՈՒ 1950 թվականին կատարված պեղումների ժամանակ հայտնաբերվեց սեպագիր արձանագրություն: Գրված է.
_ Ես՝ Մենուայի որդի Արգիշտի առաջինս, հիմնեցի այս քաղաքը և անունը դրեցի Էրեբունի:
Երևանի սրտում՝ Շենգավիթ վարչական տարածքում, 1924 թվականից մինչ օրս ընթացող պեղումներն ապացուցում են, որ տարածքում եղել է քաղաքային բնակավայր դեռևս մ.թ.ա 4-րդ հազարամյակում: Այն կառուցվել է Հրազդան գետի ափին: Քաղաքային կյանքի մասին են վկայում պեղումների ժամանակ հայտնաբերված կանացի զարդերը, տները, կահ-կարասին և այլն: Խոշոր մշակութային կենտրոնն իր այդ ժամանակահատվածի համար ունեցել է համաշխարհային նշանակություն և անվանվել է ՇԵՆԳԱՎԻԹՅԱՆ ՄՇԱԿՈՒՅԹ:
Այսպիսով կարող ենք պնդել, որ Երևանը ոչ թե հիմնադրվել է մ.թ.ա 782 թվականին, այլ Երևանում քաղաքային կյանքն սկսվել է շատ ավելի վաղ՝ մ.թ.ա IV հազարամյակում:
Չնայած այդքան հին լինելուն (Շենգավիթ, Թեշիբանի ամրոց, Էրեբունի կան Արին բերդ) Երևանն ապրում է 21–րդ դարի շնչով: Այստեղ զարգանում է գիտությունն ու արվեստը: Հին Երևանում վեր են խոյանում նորակերտ շենքերն ու զվարճանքի վայրերը: Աշխարհի ամենաանվտանգ քաղաքներից է Երևանը, որտեղ մարդիկ կարող են իրենց ծարավը հագեցնել փողոցներում տեղադրված բազմաքանդակ ցայտաղբյուրներից: Այստեղ քաղցրահամ է ջուրը մարդկանց սրտերի պես:
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ՄԱՏԵՆԱԴԱՐԱՆ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ
ԹԱՆԳԱՐԱՆՆԵՐ















Armenia, Erevan
Bashinjaghyan Street,100